ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Թորոս Ռաստքելենյանի` «Թորոսի լիությունը» ցուցահանդեսը

Թորոս Ռաստքելենյանի` «Թորոսի լիությունը» ցուցահանդեսը
15.12.2012 | 14:29

Ֆրանսիայի հարավում գտնվող Մոնտելիմար քաղաքի «Մյուզե ար կոնտեմպորեն Սեն-Մարտեն» թանգարանում բացվեց Ֆրանսահայ քանդակագործ Թորոս Ռաստքելենյանի անհատական ցուցահանդեսը, որը ներկայացնում է հայազգի ճանաչված արվեստագետի անցած 50 տարվա ստեղծագործությունները: Ցուցահանդեսը վերնագրված է այսպես. «Թորոսի լիությունը» և ծավալված է 3000 ք.մ. տարածքի վրա, փաստ, որն, իսկապես բացառիկ է: Հայազգի արվեստագետը քաջ հայտնի է Ֆրանսիացի հասարակությանը ոչ միայն իր բազմաթիվ ցուցադրումներով, այլև Ֆրանսիայի մոտ քսան քաղաքում զետեղված կոթողային արձաններով, որոնցից հինգը նվիրված են Հայոց Մեծ Եղեռնի զոհերին:

2008-ին Թորոս Ռաստքելենյանը Երևան քաղաքին նվիրեց Սայաթ-Նովայի արձանը, որը տեղադրված է Սայաթ-Նովա փողոցի սկզբում, Գետառի կամրջից քիչ հեռու: Բարձր գնահատելով հայազգի արվեստագետի ծառայությունները, նրան շնորհվել է Մովսես Խորենացու շքանշանը: Ֆրանսիան նրան պարգևատրել է Պատվո Լեգիոն և Արվեստների ու գրականության սպա շքանշաններով:
Թորոսն ՈւրՖայի հերոսամարտի առասպելական հրամանատարներից մեկի՝ Հարություն Ռաստքելենյանի եղբորորդին է:

Ցուցահանդեսն այցելուներին ընդունելու է մինչև 2013-ի մայիսի 12-ը:



Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4521

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ